Առողջապահության լրատու 14-15.2012
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը
ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը երեկ երեկոյան ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանում «Առողջապահության համակարգի արդիականացում» երրորդ վարկային ծրագրի և լրացուցիչ ֆինանսվորման ծրագրի իրականացման աջակցության, ինչպես նաև Հայաստանում հիվանդությունների կանխարգելման և վերահսկման առաջարկված ծրագրի նախագնահատման առաքելության աշխատանքային խմբին։
Ողջունելով խմբի ներկայացուցիչներին, Դերենիկ Դումանյանը նշեց, որ մի քանի ամիս առաջ համատեղ ուրվագծված ծրագրերը նախարարության համար կարևոր և առաջնային են։ Նախարարն առաջին հերթին անդրադարձավ «Ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկում և կառավարումե վարկային ծրագրին։ Այն ենթադրում է բնակչության ռիսկի խմբերում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, արդյունավետ բուժմանը և այդ հիվանդություններից մահացության կրճատմանն ուղղված սկրինինգային ծրագրերի մշակում և իրականացում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգներ: Կիրականացվի նաև բնակչության իրազեկման ծրագիր ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի ֆակտորների վերաբերյալ:
Երրորդ վարկային ծրագրի շրջանակներում հիվանդանոցային համակարգի հետագա արդիականացման նպատակով նախատեսվում է Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացում, այդտեղ բարձրդեղաչափային քիմիաթերապիայի և ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ստեղծում, Ուռուցքաբանության, ինչպես նաև Վանաձորի նոր բժշկական կենտրոնների կառուցում և հագեցում ժամանակակից բժշկական սարքավորումներով:
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սուսաննա Հայրապետյանը տեղեկացրեց, որ նախարար Դումանյանի հետ հունիսին կայացած հանդիպումից հետո թիմն ակտիվորեն աշխատել է։ Հաստատվել է ծրագրի առաջին բաղադրիչի իրականացման համար թիմի կողմից ներկայացված դրամաշնորհային ծագիրը, որը հնարավորություն կտա իրականացնել վարկային ծրագրի արդյունքների գնահատում և մոնիտորինգ, ինչպես նաև տեխնիկապես հզորացնել ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության տեղեկատվական համակարգը։
Այնուհետև նախարար Դումանյանը ՀԲ երրորդ վարկային ծրագրի և լրացուցիչ ֆինանսվորման ծրագրի իրականացման աջակցության նախագնահատման առաքելության աշխատանքային խմբի հետ քննարկեց ծրագրով նախատեսվող մյուս բաղադրիչների իրականացման հետ կապված հարցեր։ Խմբի փորձագետները պատրաստակամություն հայտնեցին մինչև իրենց առաքելության ավարտն աջակցել նախարարությանը։
Դերենիկ Դումանյանը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի ու քննարկումների համար և հույս հայտնեց, որ միասին կկարողանան գտնել առաջին հերթին սոցալապես անապահով խմբերի, երեխաների և կանանց առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացման երկկողմանի ընդունելի մոտեցումներ։
21.11.2012 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ